Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան

«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան չներկայացվեց»,- Ազգային կոմիտեի հանրահավաքից հետո հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։ 

Նա նշեց՝  սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. «Երկու տարբերակ կա. կամ այս մարդիկ իրապես չեն պատկերացնում, թե ինչ պետք է անել, կամ սպասում են ինչ-որ բանի։ Երկու պարագայում էլ աններելի է և հասարակությունը նրանց չի ներելու»։ 

Աննա Կոստանյանի խոսքով, եթե ձգում են իրավիճակը, սպասում ինչ-որ բանի, հավանաբար հոկտեմբերի 5-ի՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը ու եթե փաստաթուղթ ստորագրվի, որտեղ նաև ամարգրվելու է «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ, չի աշխատելու. «Այն հասարակությունը, որ հույսեր էր կապում իրենց հետ, չի ներելու իրենց հավասարազոր Նիկոլ Փաշինյանի, ով այսօր հասցրեց այս աղետին»։