Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ապշահար են, թե որտեղից այսքան հայրենասեր մարդու նկատմամբ այսքան հակաքարոզ. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։

Իսկ Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել։ Ու, հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ շատերը ուղիղ շփման հնարավորություն չեն ունեցել, այդ թախանձագին խնդրանքների մեծ մասը եղել է իմ միջոցով։

Փող ուզողների առանձին ցանկ էլ կա…

Կարդացեք նաև

Սա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ապշահար են, թե որտեղից այսքան հայրենասեր մարդու նկատմամբ այսքան հակաքարոզ։

Հիմա կարևորն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ազատ արձակվի, ու ամեն բան պետք է անենք, եթե չենք ուզում աշխարհով մեկ ազգովի խայտառակ լինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: