Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսական նացիզմի խոսափողը խորհուրդներ է տալիս Բաքվին

«Ազերբայդժանի իշխանություններին անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիարժեք ինտեգրումը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգին՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի սխալներից խուսափելու համար», ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

«Ադրբեջանի ղեկավարությունը բացառիկ հնարավորություն ունի չափազանց նուրբ, օրինական և թափանցիկ կերպով իրականացնելու այն առաքելությունը, որը նախկինում իսպառ ձախողել էին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Չէ՞ որ խնդիրները, որոնց բախվել են այդ երկրները, ավելի շատ մարդասիրական, քան տարածքային բնույթ են կրել», ասել է Կոսաչովը։

Նա նշել է, որ արդյունքները բոլոր դեպքերում աղետալի են եղել նրանց համար, որոնք տարածքային խնդիրները վեր են դասում մարդկանց շահերից ու իրավունքներից։ «Սակայն Բաքուն հնարավորություն ունի չընկնել նմանատիպ ծուղակի մեջ, նախ և առաջ ապահովելով մինչև վերջերս վիճելի տարածքի հայ բնակչության ամբողջական ինտեգրումը հումանիտար, քաղաքական, տնտեսական, սոցիալական, այսինքն՝ ամբողջությամբ Ադրբեջանի սահմանադրական համակարգի մեջ»,- նշել է Դաշնային խորհրդի փոխնախագահը։

Ըստ միջազգային իրավունքի՝ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքները, ինչպես պարզվում է Կոսաչեւի խոսքից՝ «հումանիտար» նկատառումներով։ Հայաստանին ուղղված ստոր ակնարկն առավել քան ակնհայտ է։ Ակնհայտ է նաեւ Բաքվի ձեռքով Արցախի ցեղասպանությունն իրագործելուց հետո մոսկովյան ռեժիմի «սոցիալապես նվազ պատասխանատվությամբ» զանազան ներկայացուցչների կողմից ցապարներին լրացուցիչ ծառայություններ մատուցելու անհագ ձգտումը։