Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռուս խաղաղապահների խոստումները հերթական փուչիկն էին»

Արցախից տեղեկատվական «արտահոսքերի» մեջ մասնագիտացած թերթն անդրադարձել է իր իսկ հրապարակած երեկվա լուրին եւ այսօր գրել, թե «հույսը, որ Արցախն ամբողջովին չի դատարկվի, կարծես թե մարում է։ Եվ ռուս խաղաղապահների խոստումները, թե կկրկնապատկեն իրենց ռեսուրսները եւ կապահովեն Արցախում մնացողների անվտանգությունը, կարծես թե հերթական փուչիկն էին, ինչպես նրանց նախորդ խոստումները։ Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։ Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան»:

  •  Նոր «արտահոսք» Արցախից․ ինչ է մտադիր Ռուսաստանը

Հայաստանյան ռուսապատկան մամուլն այս տարիների ընթացքում եղել է «ռուսական հույսերի» սազանդարը։ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած՝ ռուս «խաղաղապահները» շուտով վերադարձնելու են հադրութցիներին, բանակցում են, որ Փառուխից ազերբայդժանեցները հետ քաշվեն, տակից օգնում են հայերին, ջանքեր են գործադրում Բերձորի միջանցքը բացելու համար, եւ այսպես շարունակ։

Գուցե ժամանա՞կն է հաշիվ պահանջել «արտահոսքերի» աղբյուրից, կամ նույնիսկ բացահայտել նրան, եթե ռուսապատկան մամուլն իրեն իսկապես խաբված է զգում եւ վատ է զգում հանրությանը մոլորեցնելու համար, եւ եթե իսկապես չէր հասկանում, թե ինչի համար են ռուս «խաղաղապահներն» Արցախում եւ որն է նրանց միակ գործառույթը։

Հայաստանյան ռուսապատկան մամուլի ագենտուրային առաջադրանքներից մեկը 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ռուս «խաղաղապահների» փրկչական ալիբին ապահովելն է՝ Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ, Լիսագոր, Բերձորի շրջան, միջանցք, հիմա էլ՝ ««Արցախի հայ համայնքի անվտանգություն»։ Ագենտուրային այս առաջադրանքի նպատակը հետեւյալն է՝ 1․ ամեն կերպ արդարացնել ՌԴ գործողություններն Արցախում եւ մաքրել նրան պատասխանատվությունից, 2․ ՌԴ եւ նրա «խաղաղապահների» հանդեպ հավատը պահելով՝ հայերին հետ պահել հնարավոր նախաձեռնություններից ու գործողություններից։