Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը տագնապալի նշան է համարում և կոչ է անում պաշտպանել ԼՂ նախկին պետնախարարին։
«Իմ վաղեմի գործընկերոջն ու ընկերոջը ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի անխոնջ ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի և հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը և միջազգային համաձայնագրերի իրավացիությանը: Մի շեղվեք այս դեռ աճող ճգնաժամից: Ցեղասպանության կանխարգելումը համաշխարհային պատասխանատվություն է»,- գրել է նա X սոցիալական ցանցում: