Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուբեն Վարդանյանի առերևույթ հարուցվող մեղադրանքի ապացուցման դեպքում Ադրբեջանն իրավական հարթակում վերջնականապես լեգալացնելու է իր  գործառույթները ռազմական, քաղաքական հարթակներում. փաստաբան

Ուժն է ծնում իրավունք կարգախոսով Ադրբեջանն անցել է իր պատկերացրած իրավունքների իրացումը։ Ռուբեն Վարդանյանը դրա վառ օրինակն է։ Վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա պատրաստ եմ իմ փաստաբանական թիմով ստանձնել Ռ.Վարդանյանի շահերի պաշտպանությունը և գնալ բաքու։

Ինչպես արդարադատության շահը, այնպես էլ պետական շահը պահանջում է, որպեսզի Ռ.Վարդանյանի շահերի պաշտպանությունն արգելվի իրականացնելու Ադրբեջանի կողմից։ Բոլոր այն թերահավատները, ովքեր  կարծում են, որ Ադրբեջանը կխոչընդոտի նման պաշտպանությունը, արձանագրում եմ, որ դրա իրավական մեխանիզմը կա։

Բոլոր շահագրգիռ անձիք, կուսակցություններ, միավորումներ, պետական լիազոր մարմիններ, այս հայտարարությունը խնդրում եմ փոխանցել Ռ.Վարդանյանի  մերձավորներին կամ շահագրգիռ անձանց։

Ռ.Վարդանյանի առերևույթ հարուցվող մեղադրանքի ապացուցման դեպքում Ադրբեջանն իրավական հարթակում վերջնականապես լեգալացնելու  է իր  գործառույթները ռազմական, քաղաքական հարթակներում։

Իրավամբ, ուժն է ծնում իրավունք։ Իրավական այդ ուժն առկա է գնալու, պաշտպանելու։

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: