Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և թշնամու կողմից գերեվարված Արցախի զինվորականների ու նախկին ու ներկա պետական գործիչների` Երևանում խաղաղ երթ է մեկնարկել:
Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանն հայտարարեց, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում, որը չի սահամանավելու միայն երթով։
«Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշեց Հայրապետյանը։
«Ավրորա» մարդասիական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ասաց, որ Ռուբեն մենք քեզ հետո ենք» Նա ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նաաձեռնության հայտարարությունը, որը ներկայացվել է ողջ աշխարհին։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել ու ձերբակալվել են։
Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Բաբայանը ձերբակալվել է։