Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը

Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ փոխգործակցելով Բաքվի և Ստեփանակերտի հետ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված ուժերը շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ ստացվել է 21 միավոր զրահատեխնիկա, 51 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 24 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 62 միավոր դաշտային հրետանային համակարգեր, համազարկային հրթիռային կայաններ և ականանետեր, ավելի քան 5,3 հազար միավոր հրաձգային, հակատանկային զենք և հակազենիթային կոմպլեքսներ, մոտ 3,3 մլն զինամթերք»: