Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը օգոստոսի 1-ից կընդունի քաղաքացիներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,
Խնդրում ենք նկատի ունենալ, որ օգոստոսի 1-ից 2023 թ.  քաղաքացիների ընդունելությունը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում (Մոսկվա) իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-13:00-ն՝ նախնական առցանց գրանցմամբ consular.e-gov․am էլեկտրոնային հարթակում ։

Հյուպատոսական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ հեռախոսոահամարով՝  +7(495) 624-32-43 աշխատանքային օրերին ժամը 15:00-17:00:

Էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հարցումներ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով հարցի էությունը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով նախապես գրանցված քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի սահմանված կարգով՝ առանց փոփոխությունների»։