Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պիտի ապրել․ իրավունք չունենք մեր երեխաներին սգի մեջ մեծացնելու»․ Հակոբ Ղազանչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի Թատերական  գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը երեկ երեկոյան ներկա էր Գյումրու դրամատիկական թատրոնի 158-րդ թատերաշրջանի բացմանը, կարծիք հայտնեց, որ պետք է բացվեն բոլոր թատրոնների դռները, պարտավոր ենք առաջ նայել։

«Շատ դժվար օրեր են, վերջին շրջանում բազմաթիվ թատրոններ հետաձգեցին իրենց ներկայացումները, այնուամենայնիվ բոլորը եկան այն համոզման, որ պետք է սկսել խաղալ։

Դա մի պատճառ ունի՝  պետք է առաջ նայենք։ Կարելի է մի ամիս չխաղալ, երկու ամիս չխաղալ, բայց չեմ կարծում, որ դրանից ինչ-որ բան փոխվի, պետք է խաղանք, պետք է աշխատենք, պետք է նայենք մեր վաղվա օրվան։

Ես ձեզ ասեմ՝ չխաղալն ավելի շատ կապված էր դերասանների տրամադրությունների հետ, մարդիկ, որոնք բեմ պետք է բարձրանան, առավել ևս մեր թատրոնը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, առավել ևս կոմեդիա խաղալու սիրտ չկար։ Ուրախ երաժշտություն հնչեցնելու սիրտ չկար, և այդ առումով մենք նաև ընդառաջ գնացինք մեր ստեղծագործական կազմին, նրանց տրամադրությանը, այնուամենայնիվ աշխատել պետք է, խաղալ պետք է։

Ես մեծ սիրով եմ այսօր այստեղ՝ իմ սիրելի թատրոնում, որտեղ 5,5 տարի աշխատել եմ, որտեղ հայրս է 6 տարի աշխատել։

Ես ուրախ եմ լինել մի քաղաքում, որտեղ ավարտել եմ աշխարհի ամենալավ դպրոցը՝ Գիմնազը, որին պարտական եմ ես ամեն ինչով»։

Հակոբ Ղազանչյանը հիշեց հետերկրաշարժյան տարիները, երբ վշտի մեջ գտնվող մարդկանց փորձեց բուժել թատրոնի միջոցով։

«Երկրաշարժից հետո գլխավորեցի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  թատրոնը, և երբ որ պետք էր առաջին ներկայացումը անեինք, գեղարվեստական խորհրդում տարբեր կարծիքներ եղան։ Իհարկե, եղան կարծիքներ, որ շուտ է դեռ սկսելը, եղան կարծիքներ, որ պետք է երկրաշարժի թեմայով պիես անել, բայց ես կտրականապես դեմ էի նման կարծիքներին, և որոշեցինք անել գունեղ, շքեղ  երաժշտական կատակերգություն Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը»։

Հրաշալի երաժշտություն պատվիրեցինք Ռուբեն Հախվերդյանին, հրաշալի ձևավորում արեց Գրիշա Սահակյանը՝ ծննդով գյումրեցի՝ մինչ վերջ մնալով գյումրեցի իր տեսակով, իր էությամբ։

Ներկայացումից հետո ես շատ անհանգիստ էի, որովհետև տարին դեռ նոր էր լրացել երկրաշարժի, մարդիկ մտնում էին իմ կաբինետ՝ արցունքներն աչքերին, շնորհակալություն էին հայտնում ներկայացման համար։

Իհարկե, պետք է ապրել, պետք է ապրել հանուն մեր երեխաների,որոնց մենք իրավունք չունենք սգի մեջ մեծացնելու։ Դա մեծ սթրես է, մնում է իրենց մեջ և հետո խանգարում  ապրելու ամբողջ կյանքում»,- ասաց Հակոբ Ղազանչյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ