Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պետականաշինություն»՝ ազգի դեգրադացիայի պայմաններո՞ւմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ճիշտն ասած, 30 տարի առաջ, երբ Հայաստանը կենաց-մահու կռիվ էր տալիս Արցախյան առաջին պատերազմում, իմ մտքով չէր անցնում, որ կգա մի օր, երբ մեր երկրում մարդիկ կսկսեն հրճվել Արցախի հայաթափմամբ եւ որեւէ հայի՝ ադրբեջանցիների կողմից ձերբակալությամբ: Գուցե այն ժամանակ էլ կային ինչ-որ մարգինալ խմբեր, կարծում էին, որ Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր հայերի փախստական դառնալը, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի ծածանումն ամրապնդելու է մեր պետականությունը: Սակայն այդ, ենթադրաբար, լուսանցքային խմբերը զգուշանում էին իրենց տեսակետն արտահայտել: Այժմ դա դարձել է գրեթե պաշտոնական, կամ, համենայնդեպս, պաշտոնական շրջանակների կողմից խրախուսվող տեսակետ. ամեն ինչում մեղավոր են «ալբանացի-ղարաբաղցիները», եւ հիմա, քանի որ նրանց հարցն արանքից դուրս եկավ, մենք, վերջապես, կկարողանանք անկախ, ինքնիշխան պետություն կառուցել:

Մարդկանց ինչ-որ խմբին (ոչ թե կոնկրետ անձանց, այլ որոշակի ընդհանուր հատկանիշ ունեցող հանրությանը) «մեղավոր նշանակելը», խոչընդոտ համարելը եզակի պրակտիկա չէ մարդկության պատմության մեջ: «Վերջնակապես լուծենք հրեաների խնդիրը, եւ հազարամյա Ռեյխ կկառուցենք», «Ոչնչացնենք բոլոր կապիտալիստներին, եւ դրանից հետո մարդկությանը պայծառ ապագա է սպասում»՝ ծանոթ պատումներ են, այդպես չէ՞: Պատկերացումն այն մասին, որ Արցախը կամ արցախցիները հայոց պետականության խոչընդոտ են՝ նույն շարքից են:

Մինչդեռ, կարծում եմ, բոլորի համար է պարզ, որ հիմա, Արցախի կորստով, մեր պետականությունը շատ ավելի ծանր վիճակում է: Ես ունեմ մի պարզ բանաձեւ, որի վրա միայն, կարծում եմ, կարելի է կառուցել հայկական պետականությունը: Աշխարհի ցանկացած անկյունում ծնված կամ ապրող մարդ, որն իրեն նույնականացնում է մեր ազգի հետ, հայ է: Հայաստանի Առաջին հանրապետության, Խորհրդային Հայաստանի, Հայաստանի ներկայիս հանրապետության, ԼՂԻՄ եւ ԼՂՀ բոլոր ղեկավարները հայեր են: Դաշնակցականները, հանրապետականները, ՔՊ-ականները, ՀԱԿ-ականները, մնացած կուսակցությունների անդամները՝ բոլորը հայ են: Այդ մարդիկ կարող են մեզ դուր չգալ, նրանք հաստատ բազմաթիվ մեղքեր են գործել, գուցե հանցագործություններ են կատարել, բայց վերաբերմունքը ցանկացած հայի նկատմամբ պետք է լինի ներառական, ոչ թե պառակտողական:

Վերջում մի նկատառում: Ես դեմ եմ, երբ վերը նկարագրված յուրահատուկ «տեղայնական ռասիզմը» անվանում են «նիկոլականություն»: Ազգային դեգրադացիայի հեղինակը Փաշինյանը չէ: Պարզապես ներկայիս վարչապետը, իսկ նախկինում՝ ընդդիմության ներկայացուցիչը, կարողացել է եւ կարողանում է ճարպկորեն օգտագործել շրիշակի մակարդակի կենցաղային մտածելակերպը՝ իր նպատակներին հասնելու համար:

Տեսականորեն իշխանական այդ քարոզչության մեջ «ղարաբաղցի-աղվանցիների» փոխարեն կարող են լինել ակնոցավորները, հնդիկները, այլմոլորակայինները: Կամ անգամ՝ «մոնղոլ-թաթարները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ