Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պեսկով․ Հայաստանը թշնամի է

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտին կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երեւանում սա շատ լավ հայտնի է», ասել է Պեսկովը, ավելացնելով, որ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը «ծայրահեղ թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։

Պեսկովն ասել է նաեւ, որ Պուտինը չի պատրաստվում այցելել Հայաստան։ Նշենք, որ Պուտինը մինչ այս էլ Հայաստան այցելելու մտադրություն չի ունեցել։

Նկատենք, որ Կրեմլի խոսափողը չի օգտագործում «ոչ բարեկամական» ընդունված եզրը, այլ՝ թշնամական, այն էլ՝ ծայրահեղ։ Սա Ֆրեյդով թե առանց՝ արտացոլում է իրականությունը՝ Ռուսաստանը հայաստանը համարում է թշնամի երկիր։ Լրագիրը բազմից անդրադարձել է այս հարցին, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանը համարում թշնամի։