Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատերազմից երբեք չեն վերադառնում». «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» artԿոնցեպտը շարունակում է խոսել հայրենիքի, պետականության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«…Ոչ ոք պատերազմից ետ չի դառնում: Առաջնագծում զոհված զինվորները ետ չեն դառնում: Հադրութ քաղաքում սպանված, իրենց տանը հոշոտված խաղաղ բնակիչները՝ մայր ու որդին ոչ մի տեղ չեն գնա, կմնան տանը – անմարմնությամբ: Նրանք, ովքեր պատերազմը վերապրում են ու վերադառնում տուն՝ չեն վերապրում և չեն վերադառնում: Պատերազմից երբեք չեն վերադառնում: …Պիտի սպասես միայն նրան, ով երբեք չի վերադառնում»:

Սա հատված է ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Պատերազմ ողջ թե մեռած» էսսեից, որով էլ սկսվում է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտ հեռուստատեսային էսսեների նոր՝ երրորդ շարքը:

Սեպտեմբերի 19-ին, երբ Երևանի թիվ 112 ավագ դպրոցում կայանում էր «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտ հեռուստատեսային էսսեների նոր շարքի պրեմիերան, սկսվեց պատերազմը: Իսկ սեպտեմբերի 20-ին կայանալու էր մեծ պրեմիերան՝ նվիրված Հայաստանի անկախությանը:

Արդեն երրորդ տարին է, որ «ՀԱՅԵՐ» առցանց մեդիահարթակի գլխավոր խմբագիր, youtube-յան webtv.am մշակութային հեռուստաալիքի հիմնադիր Արայիկ Մանուկյանը Հայաստանի անկախության օրվան է նվիրում «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտը, որը տարբեր մեդիաների օգտագործմամբ վիզուալիզացնելով տեքստեր, ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որն արժեհամակարգային նշանակություն ունի: «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» artԿոնցեպտ նախագծի միջոցով երևելի հայ անհատների հոգևոր, մշակութային ժառանգությամբ «խոսվում» է մեր, մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Կարդացեք նաև

Ստեղծված շարքերի մեջ արդեն առկա են Հրանտ Մաթևոսյանի, Կոստան Զարյանի, Լևոն Խեչոյանի, Մուշեղ Գալշոյանի, Աղասի Այվազյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Վարդգես Պետրոսյանի, Սոս Սարգսյանի, Հենրիկ Մալյանի, Համո Բեկնազարյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի՝ թվով 23 հեռուստատեսային էսսեներ՝ ստեղծված մեր հոգևոր-մշակութային կյանքում մեծ դեր ունեցած այլ անհատների ստեղծագործական ժառանգության հիման վրա:

Նախագծի նոր շարքը ներկայացնում է Նահապետ Քուչակին, Ներսես Շնորհալուն, Վահագն Դավթյանին, Համո Սահյանին, Ռազմիկ Դավոյանին, Հովհաննես Գրիգորյանին, ժամանակակից գրող Արամ Պաչյանին:

Նախագիծը ստեղծված է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և այն բաց է բոլոր մեդիաների համար, որոնք կցանկանան հեռարձակել այդ որակյալ բովանդակությունը:

Առաջիկայում՝ իրավիճակով պայմանավորված շարքի ստեղծագործական խումբը կներկայացնի այն ժամանակացույցը, որով կկայանան պրեմիերաները մեծ էկրանին և հանդիպում քննարկումները Սյունիքում, Շիրակի, Լոռվա մարզերում, Երևանում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ այսօր շարքը հասանելի է հետևյալ հղմամբ:

Անի ՀՈՎՍԵՓՅԱՆ