Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցն է։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ ի՞նչ ունենք պատերազմից հետո, ի՞նչ պետք է անել։
«Ոչ մի բան չեմ կարող պատասխանել, քանի որ շատ քաոսային վիճակ է։ Ես միայն էն եմ տեսնում, որ թշնամին շատ ուժեղ է, մենք ինչքան էլ ասենք դավաճան է, դավաճան չի, էս ա, էն ա, սաղ սուտ ա. Թշնամին շատ ուժեղ ա ու թշնամին ուզում է Հայաստանը գրավել»,-ասաց մի տարեց կին։
Մեկ ուրիշն էլ ցավով նշեց, որ այժմ, որպես ազգ շատ վատ վիճակում ենք. «Ունենք զրո կարգավիճակ, ինձ թվում է առաջին հերթին պիտի դրանց բոլորին հեռացնել ու այնպիսի մարդիկ լինեն երկրին ղեկավար, որ կարողանան ժողովրդին համախմբեն։ Էն տարիներին սովին, ցրտին դիմանում էինք, համախմբված էինք, իսկ հիմա մի տեսակ դարձել ենք ստից ազգ, սա լացելու բան է»։
Հարցվողներից շատերը էլ հետագա ճանապարհը տեսան միայն միասնականության ու համախմբման մեջ. «Պետք է համախմբվենք, հերիք եղավ»։
Մանրամասները՝ տեսանյութում։