Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում Սամվել Շահրամանյանի նշված հրամանագրի ապօրինությանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պահպանողական կուսակցությունը (ՊԿ) հիմքեր ունի վիճարկելու Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող Սամվել Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը դադարեցնելու, գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները լուծարելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագրի օրինականությունը, քանի որ՝

ա/ հրամանագիրը հակասում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի Արցախի նախագահն իրավունք չունի դադարեցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը,

բ/ հրամանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի ՀՀ անձնագիր կրողն իրավունք չունի դադարեցնել մեկ այլ պետության, տվյալ դեպքում՝ ԼՂՀ գոյությունը,

գ/ հրամանագրով պարզ չի, թե ԼՂՀ-ն գոյությունը դադարեցնելուց հետո միանում է Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, թե՞ այլ պետությանը,

Կարդացեք նաև

դ/ հրամանագիրն ընդունվել է Արցախում վերսկսված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և ռուսական հատուկ ծառայությունների ճնշման տակ։

Այսու՝

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում Սամվել Շահրամանյանի նշված հրամանագրի ապօրինությանը, հորդորում իրավական ներգործություն կիրառել, որպեսզի այն չդառնա նախադեպ և աղետալի հետևանք չունենա Հայաստանի Հանրապետության և աշխարհակարգի նկատմամբ։

ՊԿ-ն դիմում է ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ նշված հրամանագրով լուծարվել են ԼՂՀ դատարանները և փաստացի հնարավոր չէ նշված հրամանագրի օրինականությունը վիճարկել ԼՂՀ դատարաններում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ