Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված բոլոր հայերին․ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր» -ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ևԱդրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերի պաշտպանության շարժմանը։

Ֆուտբոլիստը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է․

Ես միանում եմ իմ հայրենակիցներին` պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:

Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության եռանդուն ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը հանդես է գալիս խաղաղության օգտին և հնարավորություն է տալիս մարդկանց ամբողջ աշխարհում կրթություն ստանալ և օգտվել առողջապահական համակարգի ծառայություններից»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։