Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փաստ». Ակցիա իրականացնողների շարքից Լևոն Քոչարյանին ամեն գնով հեռացնելը հատուկ հրահանգ էր

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, սեպտեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության ծառայողները հանրության և լրագրողների աչքի առաջ ծեծի ենթարկելով ձերբակալեցին: Ընդ որում, ոստիկաններն այնպիսի անմարդկային վայրագություն էին դրսևորել, որ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով:

Իսկ բերման ենթարկելու պատճառն ինքնաբուխ խաղաղ հավաքին մասնակցելն էր: Այն, որ ակցիա իրականացնողների շարքից Լևոն Քոչարյանին ամեն գնով հեռացնելը հատուկ հրահանգ էր, որևէ մեկը կասկած չուներ: Սակայն, ինչպես տեղեկացրեցին «Փաստ» թերթի աղբյուրները, պարզվում է՝ բոլորը չէ, որ սիրում են գլուխները կախ ապօրինի հրահանգ կատարել: Մեր ունեցած տեղեկություններով, Լևոն Քոչարյանի գործով կալանքի միջնորդություն ներկայացնելու օրը փոխվել է քննչական խմբի ղեկավարը, որն ուներ օբյեկտիվ քննիչի հեղինակություն, այնուհետև չներելով կալանք չներկայացնելու որոշումը՝ ազատել են աշխատանքից։

Ավելին, մեր տեղեկություններով, նույն օրը, երբ Լևոն Քոչարյանը գտնվել է հիվանդանոցում, շուրջ 10 ոստիկան մտել է հիվանդանոց՝ տեղեկացնելով, որ կա հրահանգ՝ անկախ առողջական վիճակից, տանելու դատարան, և, չնայած բժիշկների առարկությանը, Լևոն Քոչարյանը որոշել է, որ մասնակցելու է դատական նիստին։ Կալանավորման օպերացիայի մեջ մեծ մասնակցություն ունի նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օրվա իշխանությունների սիրելի դատավոր-նախագահ Մնացական Մարտիրոսյանը, որի վերաբերյալ առանձին կներկայացվեն մանրամասներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։