Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցրած փաստաբան Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Մ․ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shishanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառումներում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:

Սեպտեմբերի 28-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել էր։

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ նա իր էջում մասնավորապես գրել էր․ «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»: