Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Որեւէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի». ԿԳՄՍ նախարարը՝ Արցախից Հայաստանի դպրոցներ տեղափոխված երեխաների մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իհարկե հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, եւ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու քայլեր իրականացնենք՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը»,-ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հավելեց, որ այս պահի դրությամբ դպրոցներ են դիմել շուրջ 100 քաղաքացիներ՝ տարբեր մարզերում. «Սա վկայում է այն մասին, որ երբ քաղաքացիներն ունեն առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, դիմում են դպրոց, ինչը շատ լավ է: Ես ուղղորդում եմ, որ մեր երեխաների կրթության իրավունքը բոլորս առաջնային դիտենք»:

Նախարարն ասաց, որ Հայաստանի դպրոցները պատրաստ են ընդունելու Արցախից ժամանած ընտանիքների երեխաներին, կրթօջախներին շրջաբերական է ուղարկվել՝ հստակ հրահանգներով, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը. «Որեւէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի: Այն ժամանակահատվածում, երբ երեխաները կլինեն դպրոցում, առանց որեւէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու՝ տեղի կունենա նրանց ընդունումը դպրոց: Միեւնույն ժամանակ կարգավորումներ ենք նախատեսել այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ նրանք անցել են բարդ հոգեբանական փորձությունների միջով, եւ կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար պետք է ձեւավորվի նաեւ այն դրական եւ ապահով միջավայրը, որը կստեղծի սովորելու հնարավորություն»:

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ իրականում դպրոցներ դիմած երեխաների թիվն ավելի մեծ է, եւ արդեն այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող են ասել, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանցից Հայաստան մուտք գործող ամեն երրորդը երեխա է:

Ասաց նաեւ, որ ծրագրեր են նախատեսելու Արցախից տեղահանված ուսուցիչների համար եւս: « 2023թ սեպտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21000 սովորողներով, ուսուցիչների թիվն էլ եղել է շուրջ 1500…Կարծում մեր համակարգը, հատկապես որ անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, իհարկե պատրաստ եւ ուրախ կլինի մեր ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ