Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար եւ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը տելեգրամի իր ալիքում «ապօրինի եւ ոչ լեգիտիմ» է որակել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28–ի հրամանագիրը, ըստ որի՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարվեն պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։

Ըստ Արտակ Բեգլարյանի՝

«1.Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։

2.Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում։

Կարդացեք նաև

Այն անվավեր է եւ ոչ մի բանի մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: