Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նպատակը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կանխելն ու պատժելն է»․ԱԺ հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն հիշեցրեց, որ կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին։ «Հավանություն տալու տրամաբանությունն այս պահին հիմնականում պայմանավորված էր 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ տեղի ունեցած լայնածավալ ագրեսիայով եւ այդ ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով։ Կհիշեք Սեւ լճի տարածքում տեղի ունեցած զազրելի գնդակահարությունը եւ այլ կոպտագույն պատերազմական հանցագործություններ, որոնք փաստացի նաեւ դատարանի իրավազորությանը ենթակա պատերազմական հանցագործություններ են։ Այս պատճառներով էլ նախաձեռնվեց վավերացման գործընթացը, որը 2004 թվականի կասեցվել էր, քանի որ ընդունվեր ՍԴ որոշում, որով այս կանոնադրությունը երկու կետով ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող»,- ասաց նա։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ կառավարությունը առաջարկում է նախագծով հետադարձ ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ սկսած 2021 թվականի մայիսի 10-ից։ Դա հիմնվում է Կանոնադրության 12-րդ հոդվածի երրորդ մասի վրա, որը հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ Կանոնադրությանը։ «Պարզ է, թե ինչու է ընտրված մայիսի 10 ժամկետը, որովհետեւ 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ստորաբաժանումները սկսեցին արդեն ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ Դրանից հետո արդեն ավելի խորանալով՝ մենք ունեցանք շատ ցավալի միջադեպեր, գերեվարումներ, իրավունքների այլ խախտումներ, էսկալացիաներ, 2021 թվականի նոյեմբեր, 2022 թվականի սեպտեմբեր, եւ այդպես շարունակ։ Հետադարձ ճանաչելու նպատակը հենց դա է, բայց բացի հետադարձ ճանաչելուց, նաեւ վավերացման նախագիծն է առաջարկվել, վավերացումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին։ Կարծում են՝ այս փուլում միայն իրավազորությունը ճանաչելը ճիշտ չի լինի, սխալ մեսիջ կլինի թե միջազգային հանրությանը, թե դատարանին»,- հավելեց նա։

Կիրակոսյանն ասաց, որ երբ վավերացման համար բոլոր ներպետական գործընթացները կլինեն, 60-օրյա ժամկետը լրանալուց հետո Կանոնադրությանը կմտնի ուժի մեջ։

«Այս նախագիծը բերվել է հետեւյալ նպատակով՝ հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների համար պատասխանատվության լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, նաեւ ՀՀ համար որոշակի կանխարգելիչ մեխանիզմ ունենալը, դա կլինի միջազգային կանխարգելիչ մեխանիզմ՝ ՀՀ տարածքում Կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունները կատարումը կանխարգելելու տեսանկյունից։ Սա պակաս կարեւոր չէ նաեւ անվտանգային տեսանկյունից։ Անվտանգային խնդիրների լուծման նպատակով կարող են լինել երկրներ, որ այս հանգամանքը կարեւորեն, օրինակ, տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակների առեւտրի դեպքում»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ