Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Այսօր Հումանիտար կենտրոնից ուղիղ միացման ժամին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ տվյալ ժամի հասանելի տվյալներով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 043 տրանսպորտային միջոց, հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:
Նաեւ տեղեկացրեց, որ շարունակվում է տեղաբաշխումն ըստ մարզերի, որ կառավարությունը բոլորին առաջարկում է անվճար կեցավայրեր, որոնք կլինեն կարճաժամկետ եւ որից հետո համապատասխան ծրագրով նախատեսվում են բնակեցման հետ կապված երկարաժամկետ, միջնաժամկետ ծրագրեր եւ ունենք հետեւյալ պատկերը:
Եթե նախօրեին առավոտյան ժամը 10-ի դրությամբ պետության կեցավայրերից օգտվել էր 20 հազար 306 անձ, ապա այսօր այդ թիվը կազմում է 32 հազար 200:
Տեղաբաշխումն ըստ մարզերի հետեւյալ տեսքն ունի. Արագածոտն՝ 1852, Արարատ 7640, Արմավիր՝ 3009, Գեղարքունիք՝ 2862, Լոռի՝ 1581, Կոտայք՝ 8289, Շիրակ՝ 1317, Սյունիք՝ 2244, Վայոց Ձոր՝ 1700, Տավուշ՝ 1706: Ընդհանուր թիվը կազմում է 32200:
Կարդացեք նաև
Նազելի Բաղդասարյանը հորդորեց նրանց, ովքեր արդեն տեղավորվել են եւ որոշակի ժամանակ անցել է, հետայսու տարբեր սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորություն ունենալու նպատակով այսօր զբաղվել հաշվառման գործընթացով՝ հիշեցնելով, որ հաշվառման կետերը գործում են 24/7 ռեժիմով բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում եւ միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններում: Նաև նշեց, որ 64 համայնքներում գործում են նմանատիպ կենտրոններ:
«Նախօրեին արդեն Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերից հետո վերադարձել են: Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ եւ վերադարձել է, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել է Գորիսի կամ Վայքի կենտրոններ. հիմնականում ծերեր, մարդիկ, ովքեր միայնակ են, սոցիալական ավելի սուր խնդիրներ ունեն, խոցելի խավի ներկայացուցիչներ: Եվ այս մարդկանց հոգածությունը ավելի կարեւոր է մեզ համար:
Նաեւ ներկայացնեմ, որ Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն, անկողնային հիվանդներ են: Եվ այս պահի դրությամբ մեզ փոխանցել են, որ շտապ օգնության մեքենաներն արդեն մեկնել են»,-ասաց խոսնակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ