Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը տեղեկացնում է.
«Այս պահից սկսած դադարեցնում եմ անդամակցությունս «Մայր Հայաստան» շարժմանը, և այլևս չեմ հանդիսանում «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ:
Պատճառներին կանրադառնամ ավելի ուշ:
Շնորհակալ եմ ձեր հավատի և աջակցության համար»։
Հիշեցնենք, որ դաշինքն այսօր մասնավորապես հայտարարել է. «Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»։