ՌԴ ԱԳՆ ալկոհոլիզմով տառապող Զախարովային հրհանգված է շաբաթվա մեջ մեկ օր սթափ լինել՝ դա նրա ճեպազրույցի օրն է՝ փոխանցելու Հայաստանի հանդեպ ռուսական նացիզմի նորանոր դրսեւորումներն ու ռուսների ցեղասպան նպատակների նոր թիրախները։
Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ չեն թաքցնում, որ Ռուսաստանն է առաջնորդում Արցախի դեմ Բաքվի լայնածավալ գրոհն ու հայերի զանգվածային տեղահանությունը։ ՌԴ հայտարարում է, թե «ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց գործառույթները ԼՂ-ում․ խաղաղապահների մանդատի հարցը քննարկվում է», ինչը նշանակում է, որ ռուսական օկուպացիոն զորակազմը մնալու է մինչեւ Արցախի վերջնական «ինտեգրումը» Բաքվին։ Հնարավոր է Արցախում պատանդ պահեն բնակչության մի մասին, որպեսզի ապահովեն «հայերի իրավունքներն ու անվտանգությունը պահպանվում է, հայերն իրենք են հեռանում» Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ ոճրի «ալիբին»։
Ռուսաստանի հաջորդ թիրախը ձեւակերպել է ինքը Զախարովան այսօրվա ճեպազրույցում։ Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, ըստ որի Մոսկվան հանցակից է Բաքվին, ինչը կարող է սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Զախարովան չի հերքել դա, այլ բնորոշ բառախաղերով ու լուտանքներով մեղքը դրել է Հայաստանի վրա, այսինքն՝ հաստատել է Մակրոնի պնդումը։
Ավելին, նախօրոք պատրաստված հարցին ի պատասխան մեկնաբանելով Ալիեւի հավակնությունները Սյունիքի հանդեպ եւ նրա պնդումները, թե Խորհրդային Միությունը «Զանգեզուրը տվել է Հայաստանին», Զախարովան ասել է․ «Այժմ իրավիճակը դինամիկ զարգանում է, եւ այն պահանջում է ավելի շատ օպերատիվ մեկնաբանություններ, քան դա պահանջում է պատմությունը»։
Ամեն ինչ ասված է պարզ ու առանց երկիմաստության․ Մոսկվայի այն պնդումը, թե «եռակողմ հայտարարության պայմանները փոխվել են, սակայն դրանք պետք է անվերապահ կատարվեն», նշանակում է, որ Մոսկվան ու բաքուն հրաժարվում են իրենց պարտավորություններից, Հայաստանի պարտավորությունները մնում են, այն է՝ ՀՀ տարածքի վերաձեւումը «սահմանազատման եւ հաղորդակցությունների բացման» անվան տակ։
Հայաստանի վերացումը Ռուսաստանի համար (Լավրովը՝ Ֆիդանին) էքզիստենցիալ, կենսորոշ անհրաժեշտություն է Հարավային Կովկասից հեռանալու պարագային։ Հակառակ դեպքում Ռուսաստանն ինքը կտրոհվի (Կուրղինյան)։ Այժմ հայկական պետականության ոչնչացումն իրականացվում է Անատոլիայի թուրքերի և քոչվոր ցապարների ցեղային միավորման ձեռքերով՝ նրանց կենտրոնատեղին Բաքվում է։ Խոսքը «ազերբայդժանեցների» մասին է, որոնք լույս աշխարհ են եկել ի կատարումն Ստալինի 1939 թ. դեկրետի: Թուրքերը Արևմտյան Հայաստանի քրդերի հետ մեկ դար առաջ նույն դերակատարումն ունեցան 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության երկու փուլերում՝ սկզբում ցարական, ապա բոլշևիկյան Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Կարդացեք Ռուսական նացիզմը բացում է մեր դեմքը. Մեղք կամ հաղթանակ