«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների։
Ավելին, ենթադրությունն այն մասին, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել ցեղասպանության համար Ալիևի անպատժելիության ապահովման գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին զգուշացնում է, որ իրենց պահվածքի պատճառով իրենց կարող են մեղադրել ոչ միայն ցեղասպանությանը մեղսակցության, այլև հանցագործությանն օժանդակելու մեջ», – գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:
«Հայկական ալիք»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: