Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մինչև Հակարիի կամրջի անցակետը` Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում. Փաշինյան

Մինչև Հակարիի կամրջի անցակետը՝ Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում` միջազգային ատյաններում և սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև հասցեագրված չլինի պատշաճ ձևով»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախից Հայաստան գալու ճանապարհին, ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել և Ադրբեջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: