ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։
Ֆինանսավորումը նախատեսված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցության տրամադրման համար:
Ըստ Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոխերտիի, ֆինանսական այս փաթեթը կօգնի պաշտպանել ընտանիքներին և կարևոր օգնություն կլինի խոցելի մարդկանց համար: