«Ա1+» – Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։
Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը:
Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց:
1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորումը կաջակցի ԿԽՄԿ-ին, որն աշխատում է վիրավորներին տեղափոխելու և տեղահանված ընտանիքներին կապի մեջ պահելու համար:
Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոխերտին ասել է, որ ֆինանսական այս փաթեթը կօգնի պաշտպանել ընտանիքներին և կարևոր օգնություն կլինի խոցելի մարդկանց համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: