«Ադրբեջանը խոստացել է բացել Ղարաբաղի հասանելիությունը միջազգային հանրության աչքերի եւ ականջների համար», Х-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
«Սեփական, անկախ պատկեր ունենալը տեղում, հիմա, հրատապ է ինչպես երբեք։ Ուստի կարեւոր է, որպեսզի ՄԱԿ այցը տեղի ունենա անհապաղ։ Դա կարող է միայն սկիզբը լինել։ Մեր գործընկերների հետ միասին մենք կողմնակից ենք միջազգային աառքելության գաղափարին։ Մարդիկ Արցախում պետք է հավատալու հնարավորություն ունենան, որ իրենք մենակ չեն», նշել է նա։
Նման կոչեր անում են ԱՄՆ, արեւմտյան այլ երկրների պաշտոնյաներ, նշելով, որ Ալիեւը խոստացել է թույլ տալ միջազգային դիտորների այցը։ Կասկած չկա, որ այդ այցը կազմակերպվելու է տեղում «համոզվելու» համար, որ «հայերն իրենք են հեռացել»։ Ինդուլգենցիայի համար էլ մարդասիրական օգնություն են տրամադրում «ԼՂ-ից հեռացածներին»։