Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ Արցախի ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում». Արման Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ն ուշիուշով հետեւում է իրավիճակին, փոփոխության դինամիկային եւ, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, մենք անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր համապատասխան ծառայության միջոցով», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Հարցին՝ երբ խոսում են ադրբեջանական զորքի կուտակումների մասին, դրանք հատկապես ո՞ր ուղղություններում են՝ նա պատասխանեց. «Ես այս պահին չեմ ցանկանա ասել լրացուցիչ տեղեկատվություն, կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում, այդ թվում՝ կառավարության նիստի ընթացքում եւ նաեւ մեր կողմից, հրապարակված տվյալներով: Մենք չպետք է մոռանանք, որ արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք հայտնվել եւ եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերվում է բոլոր հատվածներին՝ մի տեղ մի զինատեսակ ավել, մի տեղ՝ մի զինատեսակ պակաս: Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է ու լարման միտում այս պահին չի նկատվում»:

Հարցին՝ Արցախից բռնի տեղահանվածների մեջ զինվորականներ կան, ՊՆ-ն որքանո՞վ է նրանց ներգրավելու մեր բանակում՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում, որովհետեւ իրենք մեր հայրենակիցներն են եւ իրենց փորձը, զինվորական գիտելիքները պետք է ծառայեցնեն ՀՀ ԶՈՒ-ին: Մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք եւ մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իրենց այդ հնարավորությունն ընձեռվի: Դա պիտի կոորդինացվի կադրային քաղաքականության վարչության միջոցով: Արցախահայ մեր եղբայրների ու քույրերի հումանիտար խնդիրների մեջ նաեւ աշխատանք գտնելու հարցն է որպես օրակարգային, եւ իրենք ՊՆ-ի հետ կապ կստեղծեն՝ որպես նախկին զինվորականներ»:

Հարցրինք՝ Սամվել Բաբայանին ՊՆ-ում ընդգրկելու համար քայլեր ձեռնարկվե՞լ են՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Ես խոսում եմ զինվորակաների մասին, ովքեր եղել են գործող զինվորականներ պաշտպանության բանակում: Սամվել Բաբայանը նախկին զինվորական է»:

Հռիփփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ