Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենուա Սողոմոնյան․ Ո՛չ Ռուբեն Վարդանյանը, ո՛չ հայ ժողովուրդն արժանի չէին այս իրավիճակին ու այս նվաստացմանը

«Հայաքվե» նախաձեռնության անդամ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Բարերար, հանրային գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ու գերեվարման փաստն ու շարժառիթները տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Սակայն դրանից չի փոխվում հիմնական ուղերձը, արդյունքը. սա մեր պետության ու ժողովրդի արժանապատվության հերթական նսեմացումն է։

Անձնապես շատ ծանր եմ տանում այս փաստը ու պատրաստ եմ Վարդանյանի վերադարձին նպաստող հանրային նախաձեռնությունների մեջ ունենալ իմ մասնակցությունը։ Ռուբեն Վարդանյանը մարդ է, ով իր երկրի համար կոնկրետ, չափելի ու մեծ ծավալի գործ է արել ու անում։ Իսկ այս պահին գոնե այս կերպ արտահայտենք մեր զորակցությունը։

Ո՛չ Ռուբեն Վարդանյանը, ո՛չ հայ ժողովուրդն արժանի չէին էս իրավիճակին ու էս նվաստացմանը….

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: