ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը սեպտեմբերի 28-ի ճեպազրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը. «Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը բարձրացրել է այս հարցը Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում»:
Երեւան ժամանած Բայդենի սուրհանդակները նույնպես հայտարարել էին միջազգային առաքելություն ձեւավորելու Վաշինգտոնի վճռականության մասին։ Հետո հայտարարվեց, թե ցապարների ցեղագլուխը եւս համաձայնել է դրան։ Երեւան ու Բաքու այցերից հետո USAID տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարություն տարածեց, թե «Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը կհայտարարի Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին»։
ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարություններն արդեն չեն տարբերվում իրենց ռուս գործընկերների դեմագոգիայից եւ «ատմազկաներից», պարզապես ավելի գեղեցիկ են փաթեթավորված։ Ռուսներն էլ ասում են «մեր խաղաղապահներն ապահովում են հայերի իրավունքներն ու անվտանգությունը Ղարաբաղում»։ Երկուսը միասին՝ Ալիեւը հանձնառու է խաղաղ բնակչության անվտանգության եւ վերաինտեգրման խնդիրներին։
Գետնի վրա տեղի է ունենում հետեւյալը՝ Արցախի ցեղասպանությունը համաձայնությամբ եւ համատեղ ջանքերով ներկայացնել որպես «բնակչության կամավոր ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ Բաքվի՝ խաղաղ բնակչության իրավունքները հարգելու պայմաններում»։ Հայերն իրենք գնացին, չնայած մենք ամեն ինչ արեցինք՝ խաղաղապահներն ապահովում էին հայերի անվտանգությունը, հայ-հայ էր դիտորդական առաքելություն էինք կազմում եւ ուղարկում տարածաշրջան։
Մոսկվան չի էլ թաքցնում, որ Արցախի ցեղասպանության նախաձեռնողն ու երաշխավորն է։ ԱՄՆ-ն էլ արդեն դժվար է թաքցնում գետնի վրա «հատկապես կեղտոտ գործերով ագենտ» Ռուսաստանի գործողություններին իր առնվազն հավանությունը։