Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մարդիկ շատ հոգնած են, լի անհանգստությամբ». ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին

Արտակարգ իրավիճակը Հայաստանի սահմանին, ուր ժամանում են տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ Արցախից, գնալով վատանում է։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել են Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի դաշտային ներկայացուցիչները։ ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնում է ՄԱԿ-ի առաքելություն տարածաշրջան ուղարկելու մասին։

Ըստ  Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Կավիտա Բելանի, ով ճգնաժամի առաջին իսկ օրվանից տեղում աշխատում է, Արցախից հարկադիր տեղահանվածները ստանում են հոգեբանական օգնություն և առաջին անհրաժեշտության պարագաներ։

«Մարդիկ շատ հոգնած են։ Իննամսյա շրջափակման մեջ էին ապրում։ Հիմա անհանգստությամբ են լցված, վախեցած են, և ուզում են պատասխան ստանալ այն հարցին, թե հետո ի՞նչ կլինի», - ասել է նա։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Ժնևում լրագրողներին ասել է, որ ժամանողների մոտ 30 տոկոսն անչափահասներ են, որոնցից շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից:

«Ո՞վ կապահովի փախստականներին մշտական կացարանով։ Մարդիկ զգուշանում են սահմանին շատ մոտ մնալուց։ Նրանք տեղափոխվում են այլ մարզեր և ամենից հաճախ՝ Երևան։  Այդ իսկ պատճառով Երևանը նույնպես գերբնակեցման խնդիր առաջ է կանգնել։ Փորձում ենք լուծել կառավարության, միջազգային ու մարդասիրական հանրության հետ միասին՝ տարբեր մարզերում ստեղծելով ժամանակավոր կացարաններ՝ աշխատելով քաղաքապետարանների հետ»,-  ՄԱԿ-ի լրատվական ծառայությանն ասել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը։

Մանրամասն՝ այստեղ։