«ԵՄ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղից զանգվածային արտագաղթին. Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության ապրելու նրանց իրավունքը։
ՄԱԿ-ը պետք է արագ մուտք ունենա ԼՂ», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն, կցելով այդ առնչությամբ հայտարարությունը, որում, մասնավորապես ասվում է.
«Ղարաբաղի հայության մասսայական արտագաղթը արդյունք է սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և նախորդ ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման։ Մարդիկ լքում են ԼՂ-ում իրենց տունը և ապաստան փնտրում Հայաստանում։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հայ բնակչության գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների ազդարարումը»:
Կարդացեք նաև
Azerbaijan: 🇪🇺follows closely mass exodus from Nagorno Karabakh. 🇦🇿 has responsibility to ensure the rights & security of Karabakh Armenians, including their right to live without intimidation & discrimination. UN should have access to the territory fast https://t.co/hhiPJm91Br
— Peter Stano (@ExtSpoxEU) September 29, 2023
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: