Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստ․ հիմնական թեզեր ու երկրների դիրքորոշումներ

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը՝ ադրբեջանական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է նիստի ընթացքում ԱԽ մշտական ու ոչ մշտական ադամ երկրների ներկայացուցիչների ելույթների կարևոր ու հիմնական ուղերձները, թեզերը։

ԱԽ նիստի մասնակիցների մեծամասնությունը հասցեական կերպով դատապարտել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացումը, ինչպես նաև արձանագրել է քաղաքացիական բնակչության նպատակաուղղված թիրախավորումը: Որոշ երկրներ, ինչպիսին են Ֆրանսիան, Մալթան ու Գերմանիան, արձանագրել են նաև ԼՂ հայերի էթնիկ զտման վտանգը։

Սրան զուգահեռ, եղել են երկրներ, որոնք զսպվածության անհասցե կոչեր են արել՝ առանց ագրեսորին մատնանշելու մտահոգություն հայտնելով ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այդ երկրների թվում էին ՌԴ-ն, Բրազիլիան և մի շարք աֆրիկյան երկրներ։

Նիստի ընթացքում արձանագրվել է նաև միջազգային առաքելության տեղակայման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից։

Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում