ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում են Լևոն Քոչարյանի պաշտպանական խմբից։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ ավելի ուշ քննիչը նրանց է հանձնել ձերբակալման որոշում»։ Ըստ փաստաբանի՝ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի ծեծել է։
Սեպտեմբերի 25-ին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամգբ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է։