Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 74400-ը հատել են ՀՀ սահմանը, 17153-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ժամը 18:00-ի դրությամբ դրությամբ Լեռնային Ղարաբաղից 74400 բռնի տեղահանված անձ  եւ  15535 տրանսպորտային միջոց հատել է ՀՀ սահմանը։ Այս մասին քիչ առաջ կառավարության հումանիտար կենտրոնցի հայտնեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա  ներկայացմամբ՝ ՀՀ սահմանը հատած 74400 բռնի տեղահանվածներից 55248-ը հաշվառվել են։

դրությամբ Լեռնային Ղարաբաղից ՀՀ է տեղափոխվել 70500 բռնի տեղահանված անձ, հաշվառվել՝ 50866-ը։

Բռնի տեղահանված հաշվառում անցած արցախցիներից 17153-ը, ըստ Բաղդասարյանի,  օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից, նախորդ օրը այդ ցուցանիշը  կազմել է 8036։

Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանի տարբերում մարզերում են տեղակայվում՝

Արագածոտնի մարզում՝ 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝1231 անձ,  Գեղարքունիքում՝ 1542 անձ, Լոռվա մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4156, Շիրակում ՝ 783 անձ, Սյունիքում՝ 1958 անձ, Վայոց ձորում՝ 1070 անձ, Տավուշում՝ 797 անձ։

Բաղդասարյանը հայտնեց, որ կառավարությունը բռնի տեղահանվածներին ֆինանսական միանվագ աջակցություն կտրամադրի, յուրաքանչյուրին՝ 100 հազարական դրամ՝ անկախ տարիքից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ