«Ա1+». Լեռնային Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և զենիթահրթիռային համալիր, մոտ 3 մլն զինամթերք»,– ասված է այսօրվա տեղեկագրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: