Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրովը Երևանին կոչ է արել հիշել այն բոլորի ճակատագրերը, ովքեր ապավինել են ԱՄՆ-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կարող է ստացվել այնպես, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանին, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման զարգացում և նայում են դեպի Արևմուտքը: «Դուք գիտեք, որ շատերը կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր բարեկամներ գտել իրենց համար»,- ասել է Լավրովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Եթե նրանք ապավինում են ԱՄՆ-ին, ինչպես որ ուղղակիորեն երևում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա թերևս նրանք լավ կանեն նայել նորագույն պատմությունը, թե ինչպես ԱՄՆ-ը վարվեց նրանց հետ, ում իրենք ցանկանում էին թևերի տակ առնել՝ առաջ մղելով սեփական աշխարհաքաղաքական շահերը ամերիկյան ափերից հեռու աշխարհի շրջաններում: Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը միանգամայն նախանձելի չէ»,- ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ ցանկացած դեպքում Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը աշխարհաքաղաքական առումով անտեսել չի կարելի: «Պատմական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական առումներով անհնար է կորցնել Ռուսաստանն այնպես, որ ամբողջությամբ անտեսես նրա շահերն Անդրկովկասում,- ասել է Լավրովը: – Բայց նման հույսեր են փայփայում Երևանում որոշ ղեկավարներ, և նրանք այդ մասին ուղղակիորեն խոսում են»:

Մասնավորապես, նա նշել է, որ նման միտք վերջերս արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե « անհրաժեշտություն կա կոմպենսացնել այն չկայացած դաշինքները, որոնց վրա Հայաստանը հենվել է իր անվտանգության ապահովման տեսանկյունից, և ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այդ անվտանգությունը»:

Կարդացեք նաև

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ