Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է. Փաշինյանը՝ բռնագաղթածներին աշխատանքով ապահովելու մասին

«Այսօր առավոտյան10-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը 66500 է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց բռնագաղթծներին ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապես Տիգրան Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ արցախցիների հոսքի ինտենսիվությունը չի նվազում:

Հայտնելով, որ Գորիսում և Վայքում արցախցիների ընդունման կետեր են ստեղծել, որտեղ նրանց տեղավորման շուրջօրյա աշխատանքներ են տանում՝ Խաչատրյանը ներկայացրեց պետության կողմից արցախցիներին օթևանով ապահովվածների թվերը, ըստ որոնց, այդ թիվը մոտ է 11000 է, որոնք Կոտայքի և Սյունիքի մարզում մի փոքր ավել են բաշխված, քան մյուս մարզերում:

«Ուզում եմ տեղահանված մեր քույրերին և եղբայրներին խնդրել, որ որոշակի ըմբռնումով մոտենան այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միաժամանակ առաջարկվում այն պայմանները, որոնք իրենց համար նախընտրելի կհամարվեն: Այս մեծ հոսքի պայմաններում շատ դժվար է լինում նման օպերատիվ կառավարումը: Կխնդրեմ, որ այս օրերին ինչ առաջարկվում է, այն ընդունեն որպեսզի հնարավորություն ստեղծվի օրվա խնդիրը կարգավորենք: Հետո մենք նաև նախատեսում ենք տարբեր աջակցության գործիքներով գտնել տարբեր նախընտարական եղանակները, որոնք տարբեր մարդկանց նախընտրած պայմաններին համապատասխան կլինեն:

Փոխվարչապետը հայտնեց որ Արցախի գործընկերներից տեղեկացել են, որ մեծ թվով արցախցիներ կան, որոնք չունեն փոխադրամիջոց Ստեփանակերտից տեղհանվելու համար և նախատեսում են միջին մեծության ավտոբուսներ ուղարկել Ստեփանակերտ նրանց տեղափոխելու համար և այդ նպատակով նաև բանակցում են ռուս խաղաղապահների հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ աջակցության տարբեր փուլեր կիրականացվեն՝ նաև սննդի քարտերի տրամադրումը, իսկ հետո նաև սոցիալական ծրագրեր:

«Լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում հիմա բավականին աշխույժ իրավիճակ է և մենք հիմա նաև մեր եղբայրներին և քույրերին պետք է աջակցենք, որ նրանք արագ աշխատանքներ գտնեն»,-հայտնեց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ արցախցիներին նաև ըստ մասնագիտության կտեղավորեն: