Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լաչինի միջանցքը պետք է մշտապես բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար. Փաուեր

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը  շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Լաչինի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Հայաստան այցից հետո Փաուերի հայտարարությունում:

«Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ և մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն գնալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեսնել և բավարարել կարիքները տեղում»,-նշել է Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը նշել է Բաքվի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները: