Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կոռնիձորում այլեւս չեն հաշվառի բռնի տեղահանված արցախցիներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախից բռնի տեղահանվածներին այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառի․ մարդիկ հաշվառվելու են Գորիսում, հետո՝ Վայքում։ Նման որոշում ընդունելու պատճառը, ըստ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի,  խցանումներն են։

« Հումանիտար կայանից մինչեւ այն կետը, որ մարդիկ անցնում են՝ կարճ է տարածությունը, այդտեղ խցանումներն են առաջանում, ինչի համար որոշեցինք հաշվառել Գորիսում որպեսզի  մեքենաները էլ ճանապարհին չկանգնեն, ուղիղ գան Գորիս»,-նշեց Սյունիքի մարզպետը։

Չնայած մարզպետի աշխատակազմում նախապես աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում ՝350 մարդ է ընդգրկված, սակայն պատկերացնել ինչ տիպի աշխատանքներ են սպասվում՝ հնարավոր չէր, մարդկանց հոսքը անդադար ու անկանոն է։

Այս պահին աշխատանքի հիմնական բեռը Սյունիքի վրա է, քանի որ բոլորին դիմավորում են այստեղ, փորձում քարտեզագրել կարիքներն ու ճանապարհում այլ մարզեր։  Կոնկրետ Գորիս համայնքում բոլոր խանութները, սննդի օբյեկտները, հացի արտադրամասերը 24 ժամ աշխատում են, սակայն էլի դժգոհություններ  լինում են։

«Գորիսի փողոցներն ամբողջությամբ կաթվածահար են՝ տասնյակ հազարավոր մեքենաների պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է սննդին, դեղորայքին եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներին որեւէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ եւ ջուր ենք  մատակարարում»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Վերջինս համոզված է՝ Կոռնիձորում հաշվառում չիրականացնելը կնպաստի աշխատանքների ավելի  արագ կազմակերպելուն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ