Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լենային Ղարաբաղ. Պետեր Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ադրբեջանն առայժմ մուտքի թույլտվություն չի տրամադրել միջազգային դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգ իրականացնելու համար:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել միջազգային հասանելիություն Լենային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու, ինչպես նաև անկախ մոնիթորինգ իրականացնելու համար, մասնավորապես այն բանի, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Առայժմ նման թույլտվություն չի տրամադրվել»,- ասել է Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ը նույնպես հանդես է Լեռնային Ղարաբաղի ուժերի համընդհանուր համաներման օգտին:

«Այժմ ԵՄ-ի՝ որպես ինստիտուտի և անդամ-երկրների համար կարևոր է ապահովել մարդասիրական հասանելիություն… Եվրահանձնաժողովն օգնություն է հատկացրել, ԵՄ պետությունները պատրաստ են դա անել անհատական կարգով»,- ասել է Ստանոն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: