Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիեւը հրճվում է ԼՂՀ լուծարման հրամանագրից ավելի, քան Մոսկվան

Ուկրաինական Դիալոգ պարբերականը, անդրադառնալով Արցախի նախագահի այսօրվա հրամանագրին, ըստ որի 2024-ի հունվարի 1-ից դադարեցվում է Արցախի Հանրապետության գոյությունը, գրել է, թե «ԼՂՀ նախագիծն ավարտվեց․ այսպես կոչված ղարաբաղյան հանրապետությունը, որը փչացնում էր ազերբայդժանի նյարդերը 30 տարի շարունակ, անցյալ է դառնում»։

Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը այսպես է արձագանքել կիեւյան պրոպագանդայի հսկայական մեքենայի այս արձագանքին․ «Քաղաքական իմաստով մալոռոսները կամ չեխովյան բնորոշմամբ՝ խախոլները, նույն ռուսներն են, բայց ավելի վատ։ Շեշտեմ՝ քաղաքական իմաստով։ Նրանց վերնախավը զգալիորեն ավելի տգետ է եւ գավառամիտ, հետեւապես շատ ավելի է հակված արքետիպային, հեթանոս հայատյացության, որի ակունքները տանում են Կոնստանդնուպոլիս, 9-րդ դար՝ հայկական կրոնական-կայսրապետական հուժկու բեղումով արեւելյան նախասլավոն էթնոսի սահմնավորման պահ։ Սանիկի պարզունակ անառակություն է, ընդունենք ի գիտություն, դեռ սրանց էլ կուղղենք ճշմարիտ շավիղին»։