Սոցցանցերում արագորեն պտտվում է Եղնիկների զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի լուսանկարը մի ոստիկանի հետ, որը, ըստ տեղեկությունների, արվել է այսօր Սյունիքի Գորիս քաղաքում։
1in.am-ը քիչ առաջ հրապարակել է տեսանյութ, որտեղ Ջալավյանը նույն հագուստով է և կանգնած է Գորիսի դրամատիկական թատրոնի շենքի դիմացի մայթին։
Ի պատասխան հարցերի՝ Քյոխն ասում է, հեռու գնացեք։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար, գործաար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են ու տեղափոխել Բաքու։
Այսօր Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։
Տեսանյութը՝ 1in.am-ի։