Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Շատ դժվար է այս պահին որևէ խոսք ասել Արցախի մասին, քանի որ ամեն վայրկյան այնտեղ զարհուրելի բաներ են կատարվում, ադրբեջանցիք պարզապես չեն թողնում ուշքի գանք, որ կարողանանք դիմագրավել ավելի վատ արհավիրքների: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Ես խոնարհվում եմ արցախահայության խիզախության առաջ, նրանց վերնախավի առաջ, որոնք ցույց տվեցին, որ իրենք հերոսներ են և ամենաանհնարին պարագայում իրենք հանուն ժողովրդի՝ պատրաստ են գնալ ինքնազոհության, անգամ իմանալով, որ թուրք-ադրբեջանական բանտերում իրենց ինչ է սպասվում: Իրենք պատրաստ են ֆիզիկական կտտանքների ենթարկվելու սպառնալիքի տակ հայտնվել այնտեղ՝ հանուն նրա, որ մեկ ավել արցախցի հասցնի դուրս գալ և փրկվել: Այսօր ջարդվում է հայի հոգին, բայց նրանք փորձում են ջարդել նաև հայի ոգին, որպեսզի սերունդներով մենք այլևս ոտքի կանգնելու հնարավորություն չունենանք, որպեսզի ստորացած-նվաստացած հետևենք թուրքական այդ ծրագրին»,–ասաց նա:
Աղաջանյանի խոսքով, Արցախն այդ նպատակի առաջին հանգրվանն էր, Հայաստանը հաջորդն է լինելու:
«Այն խոսակցությունները, թե հոկտեմբերի 5-ին ընդամենն ամրագրվելու է տարածքային ամբողջականության հանձնառությունը, այն, որ խաղաղության պայմանագիրը հունվարին է կնքվելու և այլն, դա ընդամենը փափուկ բարձ է մեր ժողովրդի գլխի տակ: Ամեն ինչը նախապես ծրագրված են այս իշխանությունները եկել՝ հայրենիքը վաճառելու: Նրանք հերթով, դրվագային, հաստատակամ իրականացնում են այդ ծրագիրը: Ես դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին. դուք արդեն մեր պատմության մեջ գրվեցիք որպես հայոց ցեղասպանության ծրագրի մասնակիցներ, դուք ցեղասպանության իրականացման հանցակիցներ եք: Արցախի Հանրապետության լուծարման հրամանով, Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ, ձեր իրականացրած գործողություններով, դուք դարձել եք հայոց ցեղասպանության հանցագործության մեղսակից: Ուզում եք նաև Հայաստան-պետության թաղման արարողությո՞ւ՞ը կատարել»,–ասաց նա՝ հորդորելով քպականներին գոնե հիմա օգնել հեռացնել պետության ղեկին նստած մարդուն:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ