Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հայտնում է.

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց խորհրդակցություն՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր:

Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Սարդարյանների երեխան։

Սարդարյանների ընտանիքը տեղահանվել է Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից, վերաբնակեցվել Իջևանում։

Խաղաղ և երջանիկ մանկություն ենք մաղթում փոքրիկին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: