Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաղաքապետարանի 25 ավտոբուսներ կմեկնեն Արցախ՝ մարդկանց տարհանելու

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը  շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել  են և այժմ գտնվում են Խնձորեսկում:

«Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց  որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր»,-ասված է հաղորդագրութան մեջ։