ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
103,447 դիտում, 2023-09-26-ին ըստ Google Analytics-ի:
Իսպանիայի կառավարությունը հումանիտար օգնություն կուղարկի Արցախի այն բնակիչներին, որոնք ստիպված են լքել իրենց տները և լքել տարածաշրջանը, ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որին զոհ գնացին հարյուրավոր մարդիկ: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի»,- ասվում է նախարարի՝ սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը՝ հանուն խաղաղ կարգավորման։
Օֆելյա Հովհաննիսյան