Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իշխանությունը լավ գիտեր, որ արցախահայությունը չէր վերցնելու ադրբեջանական անձնագիր, պետք է պատրաստ լինեին այս հոսքին»․ Սոֆյա Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիների խնդիրներին։

Այս օրերին կան բազմաթիվ ահազանգեր ու փաստեր, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում պատշաճ լուծել բռնի տեղահանված արցախահայերի կացարանի խնդիրները։ «Որքանով ես հասկանում եմ՝ կառավարությունը յուրաքանչյուր մարզի ու համայնքի վրա դրել է պարտականություն, որ իրենք տեղեկություններ տան, թե յուրաքանչյուր մարզ քանի հոգի կարող է տեղավորել։ Բայց այդ գործընթացը որեւէ կերպ չեն վերահսկել եւ չեն պարտադրել, որ հատկացնեն այնպիսի բնակարաններ կամ կացարաններ, որոնք բնակության համար պիտանի կլինեն։ Միայն հյուրատներում ու հյուրանոցներում է քիչ թե շատ բարեկեցիկ վիճակ, իսկ այն կացարանները, որոնք համայնքներն են հատկացնում, քիչ դեպքերում են դրանք բնակության համար պիտանի։ Այսինքն՝ տունը, օրինակ, լքվել է 30 տարի առաջ, կիսաքանդ է, չունի դուռ ու պատուհան, եւ այդ տունն այսօր արցախահայության համար կացարան են անվանում։ Իրենք ասում են՝ այսինչ մարզում ունեն այսքան տուն, բայց մարդիկ գնում են, տեսնում են տուն չէ, բառիս բուն իմաստով փլատակ է։ Կան նաեւ դեպքեր, երբ մարդն ունի երկու տուն, մեկն առաջարկում է արցախահայերին, դրանք բարվոք վիճակում են գտնվում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Անդրադառնալով այն արդարացումներին, որ կարճ ժամանակահատվածում արցախահայերի շատ մեծ հոսք կա, եւ կառավարությունը չի հասցնում արագ լուծել կացարանի հարցերը, Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Իրենք շատ լավ գիտեին, որ արցախահայությունը դուրս է գալու եւ չի վերցնելու ադրբեջանական անձնագիր, պետք է պատրաստ լինեին այս հոսքին։ Իրենց համար ամենեւին գաղտնիք չէր, որ 120 հազար հայ 10 ամիս Արցախում պատանդ են մնացել։ Իրենք պետք է հաշվի առնեին այս իրավիճակը եւ իրենց ռեսուսրները ռեալ օգտագործեին։ Բայց իրենք չեն օգտագործում առկա ռեսուրսները, ամեն ինչ անում են, որ արցախցին մնա Արցախում, բայց արցախցին չի կարող մնալ մի տեղ, որտեղ չունի տարրական անվտանգություն։ Եթե արցախցուն զինված թողնեին, որեւէ մեկը դուրս չէր գա իր տնից։ Միաժամանակ իրենք հավանաբար վարում են քաղաքականություն, որ արցախցին երկիրը լքի ու գնա։ Եթե նման պայմաններ են առաջարկվում բազմազավակ ընտանիքներին, որոնք ամիսներ շարունակ հալածված են եղել, դա նախ անարգանք է, երկրորդ՝ ապահովություն չէ։ Երրորդ՝ այդ մարդկանց հոգեբանական ու սոցիալական որեւէ աջակցություն չի ցուցաբերվում, եւ բնական է, որ այս մարդիկ դառնում են պոտենցիալ արտագաղթող»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ